lundi 5 novembre 2007

4-163-165

Հ.4
գ.թ.163-165
11.07.2000թ.

ք Երեւան
.
ՈՐՈՇՈՒՄ
Քրեական գործից մաս անջատելու վերաբերյալ
.
գ.թ. 163
.
ՀՀ Զինվորական դատախազության քննչական բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Ա.Հարությունյանս, վերանայելով վարույթիս տակ քննվող թիվ 62207199 քրեական գործի նյութերն ըստ մեղադրանքի Նաիրի Հրաչիկի Հունանյանի եւ մյուսների՝
.
ՊԱՐԶԵՑԻ
.
Սույն գործով առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպչական գործունեություն իրականացնելու եւ այդպիսի հանցագործությունների կատարման նպատակ ունեցող հանցավոր խումբ(կազմակերպություն) ստեղծելու, իշխանությունը քայքայելու եւ դավադրությամբ զավթելու նպատակով, իրենց պետական եւ հասարակական գործունեության կապակցությամբ պետական գործիչներ եւ իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետ Վ.Սարգսյանին, ԱԺ նախագահ Կ.Դեմիրճյանին, փոխնախագահներ Յու.Բախշյանին եւ Ռ.Միրոյանին, նախարար Լ.Պետրոսյանին, պատգամավորներ Ա.Արմենակյանին, Հ.Աբրահամյանին եւ Մ.Քոթանյանին դիտավորությամբ սպանելու, նույն նպատակներով եւ շարժառիթներով պատգամավորներ Ա.Խաչատրյանին, Է.Ծատուրյանին,Ա.Մանուկյանին, Հ.Նաղդալյանին եւ Մինասյանին նախարարներ Պ.Ղալթախչյանին, Հ. Նիկողոսյանին եւ Ս.Մնացականյանին սպանելու փորձ կատարելու, տուժողների կյանքի եւ առողջության համար վտանգավոր եղանակով, սպանության սպառնալիքով զուգորդված ապօրինաբար թվով 91 անձանց ազատությունից զրկելու, առանց համապատասխան թույլտվության ապօրինաբար զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու,պահելու ու կրելու եւ հանրության համար վտանգավոր եղանակով դիտավորությամբ խոշոր չափի գույք ոչնչացնելու համար Նաիրի Հրաչիկի Հունանյանին եւ խմբի (կազմակերպության) անդամներ Կարեն Հունանյանին, Վռամ Գալստյանին, Էդուարդ Գրիգորյանին,Դերենիկ Բեջանյանին, Աշոտ Կնյազյանին եւ Համլետ Սթեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 59 հոդվածի 1-ին նասով, 61հոդվածի 1 -ին մասով, 15-61 հոդվածի 1 -ին մասով, 67 հոդվածով, 96 հոդվածի 2 -րդ մասով, 130 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով եւ 232 հոդվածի 1-ին մասով;
.
Նույն գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Արմեն Ռազմիկի Հարությունյանին՝ նախապատրաստվող հանցագործության (դավադրությամբ իշխանությունը զավթելու եւ տեռորիստական ակտի) մասին հաստատապես իմանալու եւ իրավապահ մարմիններին չհայտնելու համար ՀՀ քր. օր-ի 84 հոդվածով;
.
Միսակ Սերգեյի Մկրտչյանին առանց համապատասխան թույլտվության, ապօրինի ռազմամթերք հանդիսացող 5,6 մմ տրամաչափի հրազենի համար նախատեսված գործարանային արտադրության 100 հատ փամփուշտներ, Նորայր Երջանիկի Եղիազարյանին՝ հրազեն հանդիսացող ԱԿՄ տեսակի ինքնաձիգ եւ ռազմամթերք հանդիսացող 7.62 մմ տրամաչափի 2 պահունակ փամփուշտներ, Սարգիս Ռոբերտի Եթիմյանին՝ ԱԿՍ-74 տեսակի 1113419 համարանիշի եւ ԱԿ-74 տեսակի 3401525 համարանիշի ինքնաձիգ եւ Սաշիկ Պատվականի Ղլեչյանին՝ ՏՏ տեսակի ատրճանակ եւ թվով 7 փամփուշներ ձեռք բերելու եւ պահելու համար՝ՀՀ քր.օր-ի 232 հոդվածի 1-ին մասով;
.
ՀՀ ՆԳՆ Պետական պահպանության վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության միլիցիայի գնդի միլիցիորներ Արմեն Վանուշի Գասպարյանին եւ Ավետիք Երվանդի Մինասյանին՝ իրենց ծառայական պաշտոնեական պարտականությունների
.
գ.թ. 164
.
նկատմամբ անփույթ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու համար՝ ՀՀ քր.օր-ի 184 հոդվածով;
.
Նաիրի Հունանյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ իրեն հանցագործության կատարմանը դրդել են Մ.Մովսիսյանը եւ Ա.Հարությունյանը, որոնք էլ խոստացել եւ հավաստիացրել են դահլիճը գրավելուց հետո անհրաժեշտ օգնություն եւ իրենց հետագա գործողությունների հրահանգավորման մասին; Սակայն իր հետագա ցուցմունքներում ժխտել է նրանց, ինչպես նաեւ Հ.Հարությունյանի եւ Ն.Բադալյանի հանցակցության հանգամանքը եւ այս անգամ էլ ցուցմուքներ է տվել, որ հանցագործության միակ կազմակերպիչը եւ ղեկավարը հանդիսացել է ինքը, իրենից եւ խմբում ընդգրկված անձանցից (Կ.Հունանյանից, Է.Գրիգորյանից, Վ.Գալստյանից, Դ,Բեջանյանից, Ա.Կնյազյանից եւ Հ.Ստեպանյանից) բացի այլ անձինք հանցագործությանը մասնակցություն կամ հանցակցություն չեն ունեցել;
.
Ն.Հունանյանի եւ խմբի անդամների գործողությունների ընթացքը եւ տրամաբանությունը հանցագործության նախապատրաստման կատարման փուլում եւ դեպքից հետո նրանց դրսեվորած վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու որ չի բացառվում կատարված հանցաքործությանը այլ անձանց մասնակցությունը;
.
Այսպես հանցագործության նախապատրաստման փուլում Ն Հունանյանի քաղաքական կազմակերպություն կուսակցություն ստեղծելու պատրվակով ուղղակի եւ անուղղակի ձեւով փորձել է հավաքագրել եւ խմբում ընդգրկել նաեւ Արմեն Հարությունյանին որին ճանաչել է դեռեւս Եվպատորիայից, Շանթ Հարությունյանին, Ռազմիկ Վասիլյանին, Ղազար Սարgսյանին եւ մի քանի այլ անձանց՝ հավաստիացնելով նրանց, որ հանդիպումներ է ունեցել եւ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ազդեցիկ անձանց եւ քաղաքական գործիչների հետ;
.
Արդեն իսկ խմբում ընդգրկված անձանց ուղղակիորեն հայտնել է, որ իրենց ծրագիրը հավանության է արժանացել որոշ շրջանակների կողմից եւ, որ դահլիճը գրավելուց հետո իրենց օգնության են գալու համապատասխան ուժեր;
.
Դահլիճը գրավելուց, Վ Սարգսյանի եւ մյուսերի սպանություններից հետո, խումբը լինելով զինված եւ չհանդիպելով որեւ է դիմադրության, ազատ հնարավորություն է ունեցել դիմելու փախուստի, սակայն չի օգտվել ընձեռնված հնարավորությունից;
.
Ականատես պատգամավորները, կառավարության անդամները, ԱԺ աշխատակազմի աշխատակիցները իրենց ցուցմունքներում նշել են որ տեռորիստները դահլիճը գրավելուց հետո սկզբնական շրջանում եղել են ագրեսիվ, ինքնավստահ եւ ակնհայտ անթաքույց սպասել են օգնող ուժերի, որը չստանալուց հետո միայն հետզհետե նրանց մոտ նկատվել է անկումային տրամադրություն, հիասթափություն, ի վերջո՝ բանակցություների արդյունքում հանձնվել են; Հանցավոր խմբի անդամ Դերենիկ Բեջանյանի ցուցմունքների համաձայն, իր կողմից մինչ խմբի մեջ ընդգրկվելը Ա.Կնյազյանի միջոցով Հունանյաններին եւ Է.Գրիգորյանին վաճառած 3 ինքնքձիքներից մեկը՝ ԱԿՄ տեսակի ԱՊ-08901762 համարանիշը կրող իքնաձիգը, 80 հատ փանփուշտներով դեռեւս 1994թ իրեն է նվիրել իր մարտական ընկեր, Երեւան քաղաքի բնակիչ Գարեգին Երանոսի Մկրտչյանը եւ որ .Մկրտչյանի մոտ եղել է եւս 2 ինքնաձիգ,որոնցից մեկը նա նվիրել է Աշոտ Մնացականյանին (այն վերջինիս կողմից ներկայացվել է կամովին), իսկ 3-րդ ինքնաձիգը մնացել է .Մկրտչյանի մոտ; Սակայն նրա հանրապետությունից բացակայելու պատճառով Մկրտչյանը դեռեւս չի հարցաքննվել եւ չի հայտնաբերվել նշված ինքնաձիգը;
.
Քննությամբ նաեւ պարզվել է,որ հանցավոր խմբի տրամադրության տակ եղած չորրորդ ինքնաձիգը խմբի անդամ է, Գրիգորյանը ձեռք է բերել գործով մեկ այլ մեղադրյալ Նորայր Երջանիկի Եղիազարյանից; Վերջինս իր հերթին պատճառաբանել է,որ այն պատկանել է իր եղբայր, ազատամարտիկ ՙՆժդեհ՚ ջոկատի անդամ Յուրա Եղիազարյանին.
.
գ.թ.165
.
որը 98թ-ին ընտանիքի՝ կնոջ եւ դստեր հետ մշտական բնակության է մեկնել Հոլանդիա, որը եւս դեռ չի հարցաքննվել եւ ինքնաձիքի ձեռք բերման աղբյուրը ու այդ առթիվ մեղադրյալ Ն.Եղիազարյանի պատճառաբանությունը չի ստուգվել; . Բացի այդ,համաձայն մասնագիտական տեղեկանքի,Նաիրի Հունանյանի մեզի մեջ հայտնաբերվել է հերոին տեսակի թմրանյութ,որի օգտագործման, ինչպես նաեւ ձեռք բերման վերաբերյալ նախաքննությամբ եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով այլ ապացույցներ եւ տվյալներ ձեռք չեն բերվել; Նշված հանգամանքին վերջնական իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է կատարել քննչական գործողություններ եւ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ;
.
Այսպիսով, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել մի շարք փաստական տվյալներ, որոնք ստուգելու եւ դրանց վերջնական իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է կատարել եւ մի շարք քննչական գործողություններ եւ իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում պարզել Նաիրի Հունանյանի եւ հանցագործության մասնակից մյուս անձանց կողմից հիշատակված գործով դեռեւս չպարզված անձանց մասնակցությունը կատարված հանցագործությանը (ոմն Աշոտ, Հարութ, Երեմ եւ այլն), ԱԺ նիստերի դահլիճը գրավելուց հետո հանցավոր խմբին (կազմակերպությանը) ԱԺ շենքում, դահլիճում, շենքից դուրս հնարավոր օժանդակություն դրսեւորած կամ օժանդակելու պատրաստ անձանց ինքնությունը, հանցավոր խմբի (կազմակերպության) անդամների կողմից զենքի հետ վարվելու կանոններն ուսումնասիրած, զենքերը, ռազմամթերքները փորձարկած լինելու հնարավոր վայրերը, արտասահմանյան այս կամ այն երկիր Նաիրի Հունանյանի կատարած ՙայցելությունների եւ դրանց արդյունքում Ն.Հունանյանի վրա հնարավոր ազդեցությունների փաստը, հրազենների, ռազմամթերքների հետ առնչված այլ անձանց ( Գարեգին Մկրտչյան ՙՀաբի Ծուռ՚ , Յուրի Եղիազարյան եւ այլն) կողմից ՀՀ քր.օր-ի համապատասխան հոդվածներով պատասխանատվության ենթարկելու, ինչպես նախապատրաստման փուլում, այնպես էլ հանցագործության կատարմանն անմիջապես նախորդող պահին այն խափանելու, կանխելու հնարավորությունը եւ պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների նկատմամբ դրսեւորված անփութության եւ դրա իրավական գնահատականի հարցերը : . Նկատի ունենալով,որ գործի հանգամանքներից ելնելով, նշված դրվակներով նյութերի անջատումը անհրաժեշտ է, չի անդրադառնա քրեական գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա եւ ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի28 հոդվածով՝
.
ՈՐՈՇԵՑԻ
.
1. Որոշման մեջ հիշատակված հանգամանքների վերաբերյալ մասը ՀՀ քր.օր-ի 17-61 հոդվածի 1-ին մասով, 17-59 հոդվածի 1-ին մասով, 184 հոդվածով, 232 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների փաստերով սույն քրեական գործից անջատել առանձին վարույթ.
.
2. Պատճենահանման միջոցով քրեական գործից անջատել բոլոր նյութերը;
.
3. Անջատված մասին շնորհել 62207199` համարը;
.
4. Որոշման պատճենը հանձնել ՀՀ Զինվորական դատախազին;
.
ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ
Ա. Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ