lundi 5 novembre 2007

4-157-158

Հ4
գ.թ 157-158
09 հուլիսի 2000թ.
.

ՈՐՈՇՈՒՄ
Իրեղեն ապացույց ճանաչելու մասին
.
գ. թ.157
.
ՀՀ ՆԳՆ ՔՎ ավագ քննիչ, թիվ 62207199 քրեական գործով քննչական խմբի անդամ Գ.Լեւոնյանս, քննարկելով քրեական գործի նյութերը,
.
ՊԱՐԶԵՑԻ
.
27.10.99թ. ժամը 17-ի սահմաններում Էդուարդ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը (Բեջանով), Վռամ Գալստյանը, Կարեն Հունանյանը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մուտք են գործել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ,իշխանությունը զավտելու նպատակով կատարել են տեռորիստական ակտ, որի հետեւանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դենիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, զոհվել եւ վիրավորվել են իշխանության այլ ներկայացուցիչներ:
.
Փաստի առթիվ 27.10.99թ. ՀՀ Գլխավոր դատախազի կողմից հարուցվել է թիվ 62207199 քրեական գործը եւ կատարվում է նախաքննություն:
.
30.10.99թ. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանը ներկայացրել է 6 հատ ձայներիզներ, որոնք զննվել են, վերարտադրվել: Պարզվել է, որ նշված ձայնաժապավենների վրա ձայնագրված է ՀՀ ԱԺ 27.10.99թ. նիստի ռադիոհաղորդումը, ձայներիզներից մեկի վրա ձայնագրվել են ՀՀ ԱԺ պատգամավորների ՀՀ կառավարությանն ուղղված հարցերն ու պատասխանները, Ն.Հունանյանի խմբի անդամների ներխուժումը ԱԺ դահլիճ: Վերջին ձայներիզը ՀՀ ԱԱՆ մասնագետների կողմից սղագրվել է 22 թերթերի վրա, եւ սղագրությունը միացվել է քրեական գործի նյութերին:
.
27.10.99թ. ու 28.10.99թ. ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կատարվել են գաղտնալսումներ, որոնք ձայնագրվել են 16 ձայներիզների վրա (KONIKA XRI-60, տեսակի-2հատ, PHILIPS CD plus 60 տեսակի-8հատ, SONI-90 տեսակի-3 հատ եւ RAKS AX–60 տեսակի- 3հատ): Նշված ձայնագրությունները ՀՀ ԱԱՆ մասնագետների կողմից սղագրվել են 87 թերթերի վրա, որոնք միացվել են քրեական գործերի նյութերին:
.
31.10.99թ. ՀՀ Աղգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանից առգրավվել է TDK մակնիշի Super VHS ֆորնատի 3 ժամ տեւողությամբ տեսաժապավեն, որի վրա առկա է 51 րոպե տեւողությամբ տեսագրություն (ՀՀ կառավարության անդամների մասնակցությամբ 27.10.99թ. ԱԺ նիստը, զինված հանցագործների մուտքը ԱԺ դահլիճ եւ նրանց հետագա գործողությունների մի մմասը): ՀՀ Ազգային հեռուստատեսությունից առգրավվել է նաեւ նշված տեսաժապավենի ձայնագրությունը, որն արվել է VHS ֆորմատի Maxell տեսակի տեսաժապավենի վրա:
.
Վերոգրյալի հիման վրա, նկատի ունենալով, որ վերը նշված ու գրավված ձայներիզները եւ տեսաժապավենները քրեական գործով ունեն ապացուցողական նշանակություն, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 115-116հոդվածներով՝
.
գ.թ. 158
.
ՈՐՈՇԵՑԻ
.
1. Թիվ 62207199 քրեական գործով որպես իրեղեն ապացույցներ ճանաչել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանի կողմից ներկայացված 6 հատ ձայներիզներ:
27.10.99թ.եւ 28.10.99թ. ՀՀ նիստերի դահլիճում կատարված գաղտնալսումների ձայնագրման 16 ձայներիզները:
.
ՀՀ Ազգային հեռուստատեսությունից առգրավված 2 տեսաժապավենները:
.
2. Իրեղեն ապացույցները կցել քրեական գործին:
.
ԱՎԱԳ ՔՆՆԻՉ / ՍՏՈՐԱ/ Գ.ԼԵՎՈՆՅԱՆ