Հ.4
գ.թ.21
25 ապրիլի 2000թ.
ՈՐՈՇՈՒՄ
Իրեղեն ապացույց ճանաչելու եւ գործին կցելու մասին
ՀՀ Զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ Ս.Վ.Հովհաննիսյանս, քննարկելով թիվ 62207199 գործի նյութերն ըստ մեղադրանքի Ն.Հ.Հունանյանի եւ մյուսների եւ նկատի ունենալով, որ 11 հունվարի 2000թ.զննված ՀՀ ՆԳՆ 6-րդ վարչությունից ստացված եւ ՀՀ ԱԺ-ից առգրավված ՀՀ ԱԺ պահպանության վաշտի թվով 6 հատ մատյանները եւ ԱԺ մուտք գործող քաղաքացիների անցագրերը հանդիսանում են Ն.Հունանյանի եւ մյուսների հանցանքը հիմնավորող իրեղեն ապացույց գործով,ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի 115 եւ 116 հոդվածներով:
ՈՐՈՇԵՑԻ
Որպես իրեղեն ապացույց ճանաչել եւ կցել սույն գործին ՀՀ ԱԺ պահպանության վաշտի թվով 6 հատ մատյանները եւ անցագրերը եւ պահել այն քրեական գործի հետ միասին;
ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
ՀԿԳ ՔՆՆԻՉ Ս.Վ. ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ