Հ.4
գ.թ.42
24.05.2000թ.
ՀՀ ՆԳՆ ՔՀԳՎ ՊԵՏ
Հ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ՀՀ Զինվորական դատախազության վարույթում շարունակվում է 1998թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանի եւ մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննութունը;Նախաքննության ընթացքում Ն.Հունանյանը, եւ հանցագործության կատարմանը դրդած,օժանդակած անձանց վերաբերյալ ցուցմունք տված մյուս մեղադրյալները հրաժարվել են իրենց իսկ տված սկզբնական ցուցմունքներից;
Քրեական գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու նպատակով, խնդրում եմ հանձնարարել ձեռնարկել օպերատիվ հետախուզական ակտիվ միջոցառումներ Ն.Հունանյանի եւ նրա խմբի կողմից կատարած հանցագործությանը մասնակից այլ անձաց շրջանակը պարզելու ուղղությամբ;
Արդյունքների մասին խնդրում եմ գրավոր հայտնել;
Ա. Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ