ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Հ.2 գ.թ.100
7.11.1999թ.
ՀՀ Զինվորական դատախազության վարույթում գտնվող թիվ
62207199 քրեական գործի նախաքննության անհրաժեշտությունից
ելնելով խնդրում եմ հանձնարարել կատարելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հետևյալ հարցերը պարզելու համար.
1. Պարզել«Գարեգին Նժդեհ» ջոկատի նախկին անդամ (չճշտված տվյալներով ջոկատի հրամանատար) Յուրա Երջանիկի Եղիազարյանի ով լինելը, հասցեն եւ ներկա դրությամբ նրա գտնվելու վայրը;
2. Երբ է ստեղծվել «Գարեգին Նժդեհ» ջոկատը, ինչ մարտական ուղղով է անցել, ովքեր են եղել ջոկատի կազմում, այն երբ է լուծարվել;
3. «Գարեգին Նժդեհ» ջոկատին զենքեր տրվել են, թե ոչ եւ եթե այո, ապա երբ, ում կողմից, քանի հատ եւ ինչ զենքեր են տրվել եւ ջոկատի լուծարումից հետո դրանք վերադարցվել են, թե ոչ;
4. «Գարեգին Նժդեհ» ջոկատի կողմից ռազմավար հրազեններ կամ զինամթերք ձերք բերվել են, թե ոչ եւ եթե այո, ապա դրանք ջոկատի կողմից հանձնվել են, թե ոչ և եթե այո, ապա ինչ տեսակի էին,քանի հատ, երբ եւ ում են հանձնվել:
ՀՀ Զինվորական դատախազ Գ .Վ. Ջհանգիրյան