Հ.4
գ.թ.27
28.04.2000թ.
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
Պրն. Ա. Հարությունյան կցել քր.գործին
/ստորագ/ Գ. Ջհանգիրյան
ՀՀ Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը 2000 թվականի
ապրիլի 27-ին զեկուցագիր էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որում մասնավորոպես ասված է. «ս/թ ապրիլի 25-ին իմ կողմից հրաժարականի դիմում էր ներկայացվել ՀՀ նախագահին»: Տեղեկանալով ալդ մասին ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցների մի զգալի մասը, այդ թվում քննչական դաժնի քննիչները՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել:
Նկատի ունենալով ՀՀ զինվորական դատախազությունում և նրա քննչական դաժնում ստեղծված բարոյահոգեբանական վիճակը, և այն, որ առկա պայմաններում առաջնահերթ խնդիրը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում կատարված տեռորիստական ակտի փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շահերն են, աննպատակահարմար են գտնում նշված գործի նախաքննության շարունակումը ՀՀ զինվորական դատախազության վարույթում՚:
ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը հիմք ունենալով այն, որ քննչական խումբը թույլ չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների որևէ խախտում, նրա բոլոր գործողությունները և հարուցած միջնորդությունները հիմնավորված են և բխում են օրենքի պահանջներից, ցուցում է տվել քրեական գործի նախաքննությունը զինվորական դատախազության վարույթում շարունակելու մասին:
Քնչական խմբի որևէ անդամ աշխատանքից չի ազատվել:
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի և լրատվության դաժին
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի և լրատվության դաժին