dimanche 4 novembre 2007

4--29

Հ.4
գ.թ.29
01.05.2000թ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԴԱՏԱԽԱԶ ՊԱՐՈՆ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
.
Քաղքացուհի Վարդիթեր Մադաթյանից
(Երևան Նոր-Նորքի ուս.ավան, 9-րդմասնաշենք, սենյակ 1512
.
ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն Ջհանգիրյան, ձեր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշեցիք, թե դատա-բժշկական քննությունը հաստատել է հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվողների, հոգեկան նորմալ վիճակը; Այդ կապակցությամբ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետեւյալին; Որքան կարողացել եմ կողմնորոշվել հոգեկան խանգարումների վերաբերյալ Վ.Դավթյանի գրքից (Երևան,1992թ.էական է նաև այն, թե երբ է կատարվում բժշկական քննությունը, քանի որ հոգեկան խանգարման այդպիսի տեսակի դեպքում, օրինակ, ինչպիսին աֆեկտն է, խանգարումը ժամանակավոր է, ընթացքն ավարտվելուց հետո քննությամբ այլեւս կարող է չգրանցվել; Բացի այդ, ինչպես երեևում է, ըստ Ա.Ն.Լեւոնյանի դատելով հոգեկանի գործառնության օրինաչափությունների վերաբերյալ, կարելի է անհնար չհամարել անձի դիստրեսային տպավորությունների օջախները արտաքին միջամտությամբ գրգռելով ու գործողությունների հող նախապատրաստելով նրան որոշակի գործողությունների մղելը;
Այն, որ իրենց չարագործությունը կատարելուց հետո՝ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվողները մի ամբողջ գիշեր պարզ ասած՝ այնքան էլ լավ չէին կողմնորոշվում, թե ինչ է իրենց ուզածն ու անելիքը, եւ նախագահի՝ հանձնվելու առաչարկը երեւի թե այդ իրադրությունում փրկության օղակ եղավ, բավական հիմքեր է տալիս նրանց հոքեկան նորմալ վիճակի վերաբերյալ կասկածներ ունենալու, նամանավանդ որ դրա մասին խորհրդարանականներից եւս եղան վկայողներ;
Անձամբ ես՝ այլ հիմքեր եւս ունեմ այդպիսի կասկածներ ունենալու; Կարծում եմ, գործի քննությունը կշահի, եթե փորձեք պարզել, թե մեր հանրապետությունում դեռ ո’ր ժամանակներից ո’վ է մարդկանց վրա հոքեբանական (ինչպես նաեւ կյանքին վնասող այլ կարքի) փորձեր կատարում, ընդ որում՝ ավելի մեծ հավանականությամբ՝ ո’չ սովորական մարդկանց, այլ՝ քաղաքականապես ոչ ձեռնտուների’, այդպիսով՝ մի գնդակով երկու նապաստակ սպանելով՝ եւ’ փորձ կատարելով, եւ քաղաքականապես ոչ ձեռնտու մարդկանց վնասելով, եթե ոչ ավելին;
Այդպիսի մասշտաբներն ու մեթոդները սովորական մահկանացուների գործ չեն կարող լինել, այլ կարծում եմ` ավելի

գ.թ. 29հ.
երես 2


շուտ` գիտության վերջին ու ընթացիկ նվաճումների իմածությամբ զինված եւ գործողությունների մեջ իրենց բավական ազատ ու անպատիժ զգացող լրտեսական գերաճ ծառայությունների;
( Ինչպե~ս ի միջի այլոց չասեմ, թե գուցե այդ կարգի փորձերի շարքում կարելի լինի դնել նաեւ՝արհեստական երկրաշարժ, արհեստական ինֆարկտներ կամ պարզապես չբացահայտվող սպանություններ, մի քիչ կասկածանքով՝ արհեստականորեն խորացված տնտեսական փլուզում ու սոցիալական. կենցաղային անապահով վիճակ, անհաջող, ոչ բավարար արդյունք տված արհեստական մագնիսական քամիներ...)
Հազիվ թե Ձեր դատա-բժշկական ծառայության անդամները տեղյակ չլինեին հոգեբանական այն տարրական տեղեկություններին, որոնց մասին նշեցի վերը, բայց բացառված չե, որ նրանք շահագրգռված չլինեին ամբողջ ճշմարտությունը ներկայացնելու.կա’մ այն պատճառով, որ իրե’նք էլ մասնակից են նշածս փորձերի իրականացմանը, կամ՝ այն պատճառով, որ չեն ցանկանա կամ կվախենան դավաճանել իրենց բավական վտանգավոր կոլեգաներին;
Ես կարո’ղ եմ ձեզ մի մարդու տեղ ասել, որը ցանկության կամ հարկադրվածության դեպքում կարո’ղ է ձեզ կողմնորոշել հոգեբանական փորձեր իրականացնողների հարցում;
Ցավոք, իրավունքը ուժինն է, բայց թույլն էլ՝ գոնե այդ ուժերի ճակատին թքելու, և ինչ էլ անելու լինեն՝ արհամարհելու իրավունք ունի;
Եթե դիմացինը մարդ է, դա’ել զենք է; Իսկ եթե մարդ չէ, մի~թե պարտվողը ե’ս եմ լինում;
Եթե իմ՝ այստեղ շարադրված պատկերացումների մեջ սխալ եմ, թող ցույց տան, ապացուցեն ճշմարտությունը, և համոզեն, որ սխալ եմ թեկուզ հանուն կասկածները փարատելու երեւի թե կարելի է դրանք արտահայտել, այլապես՝ դրանք անընդհատ շարունակելու են մեջդ եփվել;
Դիմումիս մոտեցեք գործնական, զգացմունքային եւ գործին չառհչվող զեղումներին ուշադրություն չդարձնելով; Իսկ եթե իմանամ, թե ընդամենը և հիմնականում այդ շահամոլ սրիկաներն են իմ ազգակիցներն ու հայրենակիցները, որոնք չեն խնայում իրենց մեջ եղած ծաղկի պես չնչին մաս կազմող ազնվագույններին անգամ, կմտածեն ավելի պատվաբեր անան ունեցող մի որև է այլ ազգի ձուլվելու մասին, եթե գտնեմ այդպիսին, և դեռ ցանկանամ ապրել;
Իսկապես, սրիկան ավելի հեշտ է ապրում; Ոչինչ կյանքը նրա համար անտանելի չի դարձնի;
Հարգանքներով դիմող՝
Վ.Մադաթյան
28 ապրիլի2000թ.