dimanche 4 novembre 2007

4-33-34

Հ.4
գ.թ. 33
ՙ03՚ մայիսի 1999թ.
ք. Երեւան
.
Թիվ 62207199 թրեական գործով մեղադրյալների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին

ՈՐՈՇՈՒՄ
.
ՀՀ ներքին գործերի նախարարության թրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ.Հարությունյանս, քննարկելով ՀՀ Զինվորական դատախազության վարույթում քննվող թիվ 62207199 քրեական գործով ձեռք բերված օպերատիվ տրյալները,
ՊԱՐԶԵՑԻ

1999թ.հոկտեմբերի 27-ին ժամը 17-05-ի սահմաններում Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Վռամ Գալստյանը զինված ինքնաձիգերով եւ այլ զենքերով ներխուժել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ եւ իշխանությունը քայքայելու նպատակով արձակելով կրակահերթեր, սպանել են ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, փոխնախագահներ Ռուբեն Միրոյանին եւ Յուրի Բախշյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին, Միքայել Քոթանյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին:
Նախաքննությամբ պարզվել է, որ հանցավոր խմբին տեռորիստական ակտ կատարելուն դրդել է մեղադրյալ Մուշեղ Մովսիսյանը եւ նրանց օժանդակել են մեղադրյալներ Նաիրի Բադալյանը եւ Հարություն Հարությունյանը: Նաիրի եւ Կարեն Հրաչիկի Հունանյաններին,Դերենիկ Գրիգորի Բեջանյանին, Էդուարդ Գարեգինի Գրիգորյանին եւ Վռամ Վարազդատի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 61 հոդվածի 1-ին մասով եւ 99 հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերով: Նաիրի Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 17-61 հոդվածի 1-ին մասով, 17-99 հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերով,, իսկ Հարություն Հարությունյանին ՀՀ քր. օր-ի 17-61 հոդվածի 1-ին մասով:

13.03.2000թ. մեղադրյալ Ն.Հունանյանի մեղադրանքի ծավալը փոփոխվել եւ լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 59 հոդվածով, 61 հոդվածի 1-ին մասով, 67 հոդվածով, 99 հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով, 105 հոդվածի 1-ին մասով, 106 հոդվածի 1-ին մասով, 109 հոդվածի 1-ին մասով, 130 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով եւ 232 հոդվածի 1-ին մասով:

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ վերը թվարկված մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք:

06.11.1999թ. քրեական գործով մեղադրյալների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջացառուներ՝ գաղտնալսուներ իրականացնելու միջնորդություն է հարուցվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին, 6 ամիս ժամանակով՝ մինչեւ 06.05.2000թ., որը բավարարվել է:

գ.թ.34

Նշված մեղադրյալներից Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Հարություն Հարությունյանը պահվում են ՀՀ ԱԱՆ քննչական մեկուսարանում, իսկ մեղադրյալներ Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Մուշեղ Մովսիսյանը եւ Նաիրի Բադալյանը` ՀՀ ՆՆ Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանում:
Նախաքննությամբ պարզվել է, որ հանցավոր խմբի որոշ անդամներ դեռեւս գտնվում են ազատության մեջ եւ նախաքննությանը հայտնի չեն: Քրեական գործով մեղադրյալները խուսափում են տվյալներ հայտնել հանցավոր խմբի անդամների մասին, անրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել եւ ճշտել գործով սկզբնական շրջանում եւ դրանից հետո կալանավորված մեղադրյալների կապի մասին:
Նկատի ունենալով մեղադրյալների անազատության մեջ գտնվելու հանգամանքը եւ ազատության մեջ գտնվող հանցավոր խմբի անդամների հետ կապ հաստատելու ցանկությունը, անհրաժեշտ է նրանց նկատմաամբ երկարացնել ձեռնարկած օպերատիվ հետախուզական բնույթի միջոցառումները, մասնավորապես գաղտնալսումները մինչեւ 06.09.2000թ., որոնց իրականացմանը ՀՀ Զինվորական դատախազության հանձնարարությամբ անհրաժեշտ է ընդկրկել ՀՀ ՆՆ քրեական հետախուզության վարչության աշխատակիցներին, ղեկավարվելով ՀՀ քր. օր-ի 284 հոդվածով,

ՈՐՈՇԵՑԻ

Միջնորդել Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին ՀՀ ԱԱՆ եւ ՀՀ ՆՆ Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարաններում պահվող թիվ 62207199 քրեական գործով մեղադրյալներ Նաիրի Հրաչիկի Հունանյանի, Կարեն Հրաչիկի Հունանյանի, Դերենիկ Գրիգորի Բեջանյանի, Էդուարդ Գարեգինի Գրիգորյանի, Վռամ Վարազդատի Գալստյանի, Մուշեղ Աբրահամի Մովսիսյանի, Նաիրի Սուրենի Բադալյանի եւ Հարություն Հրաչիկի Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների՝ գաղտնալսումների իրականացման ժամկետը 4 ամսով մինչեւ 06.09.2000թ. երկարացնելու թույլտվություն ստանալու մասին:
ՀՀ ՆԳՆ ՔՀԳ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ /ստորագ/ Հ .ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ