Հ.4
գ.թ.35
գ.թ.35
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան.
Օպերատիվ-հետաղուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարելու մասին
ՈՐՈՇՈՒՄ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, նաղագահությամբ՝ ժ.Վարդանյանի, քարտուղարությամբ՝ Ռ. Գրիգորյանի, 2000թ. մայիսի 4-ին, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Ն նախարարության քրեական հետաղուզության վարչության պետ Հ.Հարությունյանի միջնորդությունը՝ օպերատիվ հետաղուզական միջոցառումների՝ գաղտնալսումհերի ժամկետը երկարացնելու մասին,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ Զինվորական դատախազության վարույթում քննվող թիվ62207199 քրեական գործը հարուցվել է 1999թ. հոկտեմբերին 27-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կատարված ահաբեկչական գործողությունների փաստի առթիվ;
Նախաքննությամբ պարզվել է, որ գործով մեղադրյալներ Ն. Հունանյանին եւ մյուսներին տեռորիստական ակտը իրականացնելուն դրդել է մեղադրյալ Մուշեղ Նովսիսյսնը եւ նրանց օժանդակել են Ա Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ մեղադրյալներ Նաիրի Բադալյանն ու Հարություն Հարությունյանը;
Քրեական գործի նյութերից եւ ներկայացված միջնորդությունից երեւում է, որ հանցաոր խմբի որոշ անդամներ դեռեւս գտնվում են ազատության մեջ եւ նրանք հայտնի չեն նախաքննությանը, իսկ գործով մեղադրյալները խուսափում են տվյալներ հայտնել հանցավոր խմբի մյուս անդամների մասին, ինչպես նաեւ հարկավոր է խորությամբ ուսումնասիրել եւ ճշտել նախկինում եւ դրանից հետո կալանավորված մեղադրյալների կապը;
ՈՒստի նկատի ունենալով մեղադրյալների հնարավոր հանցակիցների առկայությունը ու մեղադրյալների նրանց հետ կապ հաստատելու ցանկության հանգամանքը օպերատիվ հետախուզություն իրականացնող մարմինը միջնորդել է դատարանին թույլատրելու երկարացնել ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ մասնավորապես գաղտնալսումներ կատարելու ժամկետը 4 ամսով՝ մինչեւ 06.09. 2000թ., գործով լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու եւ հանցավոր խմբի նոր անդամներ պարզելու նպատակով;
ՈՒսումնասիրելով քրեական գործի նյութերը, ներկայացված միջնորդությունը եւ լսելով ՀՀ ՆՆ ՔՀՎ պետ Հ.Հարությունյանի կարծիքը, դատարանը գտավ, որ միջնորբությունը հիմնավոր է եւ ենթակա է բավարարման;

Ղեկավարվելով ՀՀ գր.դատ.օր-ի 278-279,181եւ 286,հոդվածներով դատարանը
ՈՐՈՇԵՑ
Բավարարել ՀՀ ՆՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ.Հարությունյանի որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ թիվ 62207199 քրեական գործով մեղադրյալներ Նաիրի Հրաչիկի Հունանյանի, Կարեն Հրաչիկի Հունանյանի, Դերենիկ րիքորի Բեջանյանի, Էդուարդ Գարեգինի Գրիգորյանի, Վռամ Վարազդատի Գալստյանի, Մուշեղ Աբրահամի Մովսիսյանի ,Նաիրի Սուրենի Բադալյանի եւ Հարություն Հրաչիկի Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ գաղտնալսումներ իրականացնելու ժամկետը երկարացնել 4 ամիս ժամանակով՝ մինչեւ 2000թ. սեպտեմբերի 6-ը;
Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ՆՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությանը;
Որոշումը կարող է բողաքարկվել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին;
ԴԱՏԱՎՈՐ Ժ. ՎԱՐԴԱՆՅԱՆ