dimanche 4 novembre 2007

4 - 7

Հ. 4
գ.թ. 7
18, մարտի 2000թ.

ք. Երեւան

ՈՐՈՇՈՒՄ
Հեռախոսային խոակցությունները լսելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին


ՀՀ Զինվորական դատախազության քննչական բաժնի պետ, արդարադատության 1-ին դասի խորհրդական, քննչական խմբի ղեկավար Ա. Հ. Հարությունյանս, վերանայելով վարույթումս քննվող թիվ 62207199 թրեական գործի նյութերը,

ՊԱՐԶԵՑԻ

1999թ.հոկտեմբերի 27-ին ժամը 17:10-ի սահմաններում Նաիրի եւ Կարեն Հունանյաները, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Վռամ Գալստյանը, իշխանությունը զավթելու նպատակով, զինված ներխուժել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ եւ կատարել տեռորիստական ակտ, որի հետեւանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 1999թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, Նաիրի Հունանյանը ՀՀ ԱԺ շենքում հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանին եւ նրա հետ քննարկել հանցագործության կազմակերպմանը առնչվող հարցեր:
Նկատի ունենալով, որ Հայկ Բորիսի Բաբուխանյանի հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարուակվել, ղեկավարվելով ՀՀ թր. դատ. օր-ի 14, 241 հոդվածներով,

ՈՐՈՇԵՑԻ

Միջնորդություն հարուցել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանին թույլատրելու Հայկ Բորիսի Բաբուխանյանի բնակարանի 27-45-98, ծառայողական 58-85-15, բջջային 40-88-70 եւ կառավարական 5728 հեռախոսահամարներով կատարվող հեռախոսային խոսակցությունների լսում եւ ծայնագրում՝ երեք ամիս ժամանակով, որի կատարումը հանձնարարել ՀՀ ՆՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությանը:

ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ /ստորագ/ Ա. Հ . ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ