dimanche 4 novembre 2007

4-8

Հ.4
գ.թ.8
18.03.2000թ.
ք Երեւան

ՈՐՈՇՈՒՄ
Հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն տանալու վերաբերյալ հարուցած միջնորդությունը քննության առնելու մասին
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր .Հակաբյանս, դռնփակ դատական նիստում քննության առնելով ՀՀ Զինվորական դատախազության քննչական բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Ա.Հ.Հարությունյանի կողմից հարուցած միջնորդությունը՝ հեռախոսային խոսակծությունները լսելու թույլտվություն ստանալու վերաբերյալ,

ՊԱՐԶԵՑԻ
ՀՀ Զինվորական դատախազության քննչական բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Ա.Հ.Հարությունյանը միջնորդություն է հարուցել դատարան երեք ամիս ժամանակով թույլատրելու իրականացնել Հայկ Բորիսի Բաբուխանյանի բնակարանի 27-45-98,ծառայողական 58-85-15,բջջային 40-88-70 եւ կառավարական 5728 հեռախոսահամարներով կատարվող հեռախոսային խոսակցությունների լսում եւ ձայնագրում՝ միջնորդության մեջ նշելով,որ 1999թ.հոկտեմբերի 27- ին ժամը17;10-ի սահմաններում Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Վռամ Գալստյանը, իշխանությունը զավթելու նպատակով, զինված ներխուժել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ եւ կատարել տեռորիստական ակտ, որի հետեւվանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ; Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 1999թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին Նաիրի Հունանյանը ՀՀ ԱԺ շենքում հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին եւ նրա հետ քննարկել հանցագործության կազմակերպմանը եւ իրականացմանը առնչվող հարցեր; Նշել է նաեւ որ Հայկ Բորիսի Բաբուխանյանի հեռախոսային խոսակծություններում կարող են գործի համար նշանակություն ունեցոխ տեղեկություններ պարունակվել;
Նկատի ունենալով միջնորդության մեջ նշված պատճառաբանությունները գտնում եմ որ միջնորդությունը հիմնավոր է եւ ենթակա բավարարման;
Վերոգրյալների հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քր.դատ. օր-ի 241,279,284,286,289, եւ 428 հոդվածներով;

ՈՐՈՇԵՑԻ

Միջնորդությունը բավարարել,
Թույլատրել 3 ամիս ժամանակով իրականացնելու Հայկ Բորիսի Բաբուխանյանի բնակարանի 27-45-98,ծառայողական 58-85-15,բջջային 40-88-70 եւ կառավարական 5728 հեռախոսահամարներով կատարվող հեռախոսային խոսակցությունների լսում եւ ծայնագրում;
Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ՆՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությանը;
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ Գ.ՀԱԿՈԲՅԱՆ